ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Բա տարիուկես ինչո՞ւ էի տառապում»

«Բա տարիուկես  ինչո՞ւ էի տառապում»
02.02.2014 | 14:16

ԱԺ այս քառօրյայում ՀՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված «գազային» հանձնաժողովի աշխատանքներին ՀԱԿ խմբակցությունը մտադիր չէր մասնակցելու, սակայն քվեարկությունից առաջ փոխեց իր որոշումը։

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
(ՀԱԿ խմբակցության քարտուղար)

-Պարոն Մանուկյան, Հովիկ Աբրահամյանի, իր բնորոշմամբ, «անկեղծ» ելույթն ու տված խոստումնե՞րն էին պատճառը, որ ՀԱԿ-ը «մտքափոխվեց»։
-Մենք ի սկզբանե ուզում էինք, որ նման հանձնաժողով ստեղծվեր, եթե չցանկանայինք, նման առաջարկ չէինք ներկայացնի։ Այսօր ուսումնասիրելու շատ նյութեր կան։ Ինձ համար կարևոր չէ՝ ով է նախաձեռնողը, կարևորը՝ լինի մի տեղ, որտեղ փաստաթղթեր կհավաքվեն, մարդկանց կհրավիրեն, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի։ Այսինքն, շարժառիթը շատ հստակ է։ Համաձայնեցինք այս առաջարկին, քանի որ մեր առաջարկների 70-80 տոկոսն ընդունվեց։
-Դուք հայտարարեցիք, որ այս հանձնաժողովի նախաձեռնողներն անվստահելի մարդիկ են։ Անվստահելիների հետ ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը։
-Եթե իմ ուզած փաստաթղթերն ինձ ներկայացնեն, ես բավականին լուրջ եզրակացություններ կարող եմ անել։ Ես երկու տարի է արդեն՝ մենակ կռիվ եմ տալիս ու հասել եմ որոշ ճշմարտությունների բացահայտմանը։ Հիմա էլ վստահ եմ, որ կարող եմ այդպես վարվել։ Թող ճշմարտության 100 տոկոսը չբացահայտվի, բայց ինձ հետաքրքրող բաները հեշտ է բացահայտել, մասնավորապես, սակագնի և պարտքի ձևավորումը։ Որքան էլ խոչընդոտներ, արգելանքներ լինեն, մեր հասարակությանը հուզող որոշակի բաներ կբացահայտվեն։
-Հանձնաժողովին առնչվող քննարկումները բավականին բուռն էին, իշխանությանն ուղղված քննադատությունների ու անվստահության պակաս էլ չկար։ Այսպիսի մթնոլորտում ստեղծված հանձնաժողովը կարո՞ղ է հանրության վստահությունը վայելել։
-Հանձնաժողովի հանդեպ վստահություն ինձ պետք չէ։ Պետք են ինձ փաստաթղթեր, որպեսզի եզրակացություններ անեմ ու ներկայացնեմ հասարակությանը։
-Այլ խոսքով, Ձեր ակնկալիքը հանձնաժողովից միայն փաստաթղթեր ստանա՞լն է։ Այս երկու տարիների ընթացքում, ինչպես Դուք նշեցիք, դրանք Ձեզ չե՞ն տրամադրվել։
-Բա տարիուկես ինչո՞ւ էի տառապում։ Իհարկե, չէին տրամադրում, գաղտնի էին պահում։ Կարծում եմ, գաղտնիության քողը մի մասի վրայից կվերցվի։ Չեմ ասում, թե բոլոր հարցերը կլուծվեն, իհարկե, կփորձեն խոչընդոտել, փաստաթղթեր չներկայացնել, բայց քանի որ ծանոթ եմ խնդրին, հաստատ երկու բան կարող եմ ասել. իմ նշած երկու հարցի պատասխանները կգտնվեն։ Ես հիմա էլ մոտավորապես կարող եմ բացատրել, թե ինչպես է ձևավորվում գազի սակագինը, ինչո՞ւ է 400 դոլար։ Երբ փաստաթղթերն էլ ներկայացվեն, ու մի քանի մասնագետների հետ էլ խորհրդակցենք, շատ ավելի հիմնավոր կարող եմ բացատրել։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ